Քվադրիգա

Քվադրիգա
«Քվադրիգա» մրցանակ
2008 թվական
Տեսակpolitics award?
Հիմնադրվել է2003
Կայքdiequadriga.com

«Քվադրիգա», ամենամյա մրցանակ, տրվում է Բեռլինում գտնվող գերմանական «Netzwerk Quadriga gGmbH» կազմակերպության կողմից։ Ստեղծվել է 1993 թվականին հիմնադրված «Werkstatt Deutschland» ակումբի կողմից։

Մրցանակը տրվում է այն անձանց կամ խմբերին, որոնք հասարակության բարօրության և զարգացման համար տնտեսության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում կատարում են նորարարություններ։

Մրցանակաբաշխությունն անցկացվում է ամեն տարի հոկտեմբերի 3-ին` ի հիշատակ Գերմանիայի վերամիավորման։ 2003-2007 թվականներին մրցանակի հետ տրվում է նաև 100 հազար եվրոյի բանկային չեկ։ 2008 թվականից մրցանակը չի սուբսիդավորվում։

Մրցանակը քանդակագործական կոմպոզիցիա է։ Այն Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների վրա գտնվող մարտակառքի կրկնօրինակն է։

Մրցանակաբաշխությունը տարբեր տարիներին տարբեր վայրերում է անցկացվել։ 2003 և 2004 թվականներին այն անցկացվել է Բեռլինի Կոնցերտհաուսում, 2005-2008-ին՝ «Կոմիշե օպեր» օպերային թատրոնում, իսկ 2009-ին՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունում։

Մրցանակը ստացել են այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են՝ Վիկտոր Յուշչենկոն, Միխայիլ Գորբաչովը, Վացլավ Հավելը և ուրիշներ։

2011 թվական, մրցանակաբաշխություն

2011 թվականին մրցանակը Վլադիմիր Պուտինին հանձնելու ժյուրիի որոշումը քննադատվեց գերմանացի մի շարք քաղաքական գործիչների կողմից։ Վլադիմիր Պուտինին մրցանակի հանձմանն իր դժգոհությունը հայտնեց նաև Գերմանիայի Մարդու Իրավունքների պաշտպան Մարկուս Լյոնինգը։ Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը և պատմաբան Էդգար Վոլֆրումը հայտարարեցին «Քվադրիգա»-ի հոգաբարձուների խորհրդի կազմից հրաժարվելու մասին՝ բողոքելով Պուտինին մրցանակ շնորհելու որոշման դեմ։ Վացլավ Հավելը և Օլաֆուր Էլիասսոնը հայտարարեցին իրենց մրցանակները վերադարձնելու մտադրության մասին։ Արդյունքում՝ կազմակերպիչները ընդհանրապես հրաժարվեցին 2011 թվականին մրցանակ հանձնելու մտադրությունից։

Դափնեկիրներ

«Քվադրիգա» մրցանակ

2003 թվական

2003 թվականի դափնեկիրներ

  • Արմին Մյուլլեր-Շտալ - գերմանացի դերասան
  • Նորման Ֆոստեր - բրիտանացի ճարտարապետ
  • Ժան Կլոդ Յունկեր - Լյուքսեմբուրգի վարչապետ
  • Էյնարս Ռեպշե - Լատվիայի վարչապետ
  • Ամալ Ռիֆայ, Օդելիա Էյնբինդեր և Սիլկե Տեմպլ - «Մենք ուզում ենք միասին ապրել. Դժվար ընկերություն Երուսաղեմում» գրքի հեղինակներ

2004 թվական

2004 թվականի դափնեկիրներ

2005 թվական

2005 թվականի դափնեկիրներ

2006 թվական

2006 թվականի դափնեկիրներ

2007 թվական

2007 թվականի դափնեկիրներ

2008 թվական

2008 թվականի դափնեկիրներ

2009 թվական

2009 թվականի դափնեկիրներ

2010 թվական

2010 թվականի դափնեկիրներ

  • Գեորգիոս Պապանդրեու - Հունաստանի վարչապետ
  • Գերմանիայի զինված ուժերը ի դեմս՝ Պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգի և գեներալ-լեյտենանտ Գյունտեր Գայլերի
  • Վոլֆգանգ Շոյբլե և Լոտար դե Մեզյեր - «Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամներ
  • Բժիկ Ալբրեխտ և Քրիստինա Հենինգ
  • Օլաֆուր Էլիասոն - դանիացի նկարիչ

2011 թվական

Վ․ Պուտինին մրցանակ շնորհելը մեծ սկանդալի պատճառ դարձավ, ինչի հետևանքով մրցանակաբաշխությունը տեղի չունեցավ։ Մրցանակ չստացած դափնեկիրներ

Ծանոթագրություններ

  1. Петер Штюцле, Екатерина Ловкис (13.07.2011). «Премия "Квадрига" - кто и за что её присуждает». Deutsche Welle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  2. 2,0 2,1 Сергей Смирнов (13.07.2011). «Кони непривередливые». Газета.ру. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  3. Дмитрий Вачедин (11.07.2011). «Немецкие "зелёные": Присуждение Путину "Квадриги" - это пощёчина правозащитникам». Deutsche Welle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  4. «Совет немецкой премии «Квадрига» покинул уже третий его член, протестуя против награждения Путина». // gazeta.ru. 15.07.2011. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  5. Итог скандала в связи с присуждением Путину премии «Квадрига» — церемонию вообще отменили — NEWSru.com, 16 июля 2011 г.
  6. «2011 без "Квадриги». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «Лауреаты премии 2004 года». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. «Лауреаты премии 2005 года». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  9. Лауреаты премии 2006 года Արխիվացված 2014-06-27 archive.today Արխիվացված 2014-06-27 archive.today
  10. Лауреаты премии 2007 года Արխիվացված 2008-09-21 Wayback Machine
  11. Лауреаты премии 2008 года(չաշխատող հղում)
  12. Quadriga-Kuratorium sagt Putin-Ehrung ab — Der Spiegel, 16.07.2011.
  13. Ольга Демидова, Совет «Квадриги» отказался от присуждения премий Путину и остальным лауреатам — Deutsche Welle, 16.07.2011

Արտաքին հղումներ

Պաշտոնական էջ Արխիվացված 2020-11-06 Wayback Machine