Նիկոլո Տարտալյա Niccolò Tartaglia, | |
---|---|
Ծնվել է | մոտ 1499 Բրեշիա, Լոմբարդիա |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1557 Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն |
Եղել է գիտական ղեկավար | Giambattista Benedetti? և Օստիլիո Ռիչչի |
Հայր | Micheletto Fontana? |
Niccolò Tartaglia Վիքիպահեստում |
Նիկոլո Տարտալյա (իտալ.՝ Niccolò Fontana Tartaglia, մոտ 1499, Բրեշիա, Լոմբարդիա - դեկտեմբերի 13, 1557, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի մաթեմատիկոս։
Աշխատանքները վերաբերում են մաթեմատիկային, մեխանիկային, բալիստիկային, երկրաբաշխությանը, ամրաշինությանը։ «Նոր գիտություն» (1537) աշխատության մեջ ցույց է տվել, որ արկի թռիչքի հետագիծն ամբողջությամբ կոր գիծ է (պարաբոլ), և որ արկը ամենամեծ հեռավության է հասնում, երբ արձակվում է 45 °C անկյամբ։ Այդ աշխատության որոշ դրույթներ հետագայում Գալիլեո Գալիլեյը օգտագործել է մարմինների անկման մասին իր աշխատություններում։ Տարտալյայի մյուս կարևոր աշխատանքը («Ընդհանուր տրակտատ թվի և չափի մասին», 1556—1560) ծավալուն նյութ է պարունակում թվաբանության, հանրահաշվի և երկրաչափության վերաբերյալ։ Տարտալյայի անունը Զ․ Կարդանոյի անվան հետ մեկտեղ առնչվում է խորանարդ հավասարումների լուծման եղանակի մշակման հետ։
Ծնվել է Վենետիկի հանրապետությունում՝ Բրեշիա քաղաքում։ Իսկական ազգանունը Ֆոնտանա է։ Ծննդյան ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ. որոշ աղբյուրներ նշում են 1501 կամ 1502 թվականը։ Նիկոլոն ընդամենը 4-5 տարեկան մանուկ է եզել, երբ ավազակները սպանել են հորը՝ Միքելեին, որը հեծյալ փոստատար էր, ու ընտանիքը հայտնվել է նյութական ծայրահեղ ծանր դրության մեջ։
1512 թվականին՝ Կամբրայի լիգայի պատերազմի ժամանակ, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Տասներկուերորդի զորքերը հարձակվել են Վենետիկի հանրապետության վրա, պաշարել Բրեշիան; Քաղաքի բնակիչները յոթ օր շարունակ համառորեն դիմադրել են, բայց ֆրանսիացիներին հաջողվել է ի վերջո կոտրել դիմադրությունը և ներխուժելով քաղաք՝ կոտորել բնակիչներին (սպանել են ավելի քան 45 հազար բրեշիացու)։ Նրանք ներխուժել են նաև քաղաքի տաճարը, որտեղ շատերի հետ պատսպարվել էր Նիկոլոյենց ընտանիքը։ Հենց այդ ժամանակ էլ տասնամյա երեխան դեմքի ստորի հատվածում ուժեղ հարված է ստացել։ Նիկոլոն դարձել է կակազ (այստեղից էլ՝ նրա մականունը՝ Տարտալյա), կզակի վերքը քողարկելու նպատակով էլ ստիպված էր մինչև մահ մորուք պահել։
Մայրը նրան 14 տարեկանում սովորելու է տվել գրագրի մոտ, բայց քանի որ վարձը չի կարողացել վճարել, տղայի ուսումը դեռ նոր սկսված՝ ընդհատվել է։ Ընդունակությունների, համառ կամքի ու աշխատասիրության շնորհիվ պատանին հաղթահարել է դժվարությունները, ինքնակրթությամբ հասել այնպիսի մակարդակի, որ կարողացել է հաջողությամբ հանձնել որակավորման քննությունները և դասավանդելու իրավունք ձեռք բերել, հետագայում նաև դառնալ իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը։ Նա դասախոսել է Վերոնայի, Բրեշիայի, Վենետիկի համալսարաններում։ Նրա լավագույն աշակերտներից է եղել Վերածննդի դարաշրջանի մեկ այլ հայտնի գիտնական՝ Ջամբատիստա Բենեդետին։
Տարտալյան առաջինն է եղել, որ հին հունարենից իտալերեն է թարգմանել Էվկլիդեսի, Արքիմեդի աշխատությունները։
General trattato de' numeri et misure |volume = 1 |città= In Vinegia |data= 1556 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=146704&search_terms=DTL4 }}
General trattato de' numeri et misure |volume = 2 |città= In Vinegia |data= 1556 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=147843&search_terms=DTL4 }}
General trattato de' numeri et misure |volume = 3 |città= In Venetia |data= 1560 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=148614&search_terms=DTL4 }}
General trattato de' numeri et misure |volume = 4 |città= In Venetia |data= 1560 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=148841&search_terms=DTL4 }}
General trattato de' numeri et misure |volume = 5 |città= In Venetia |data= 1560 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=149116&search_terms=DTL4 }}
General trattato de' numeri et misure |volume = 6 |città= In Venetia |data= 1560 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=1526226&search_terms=DTL4 }}
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Տարտալյա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 620)։ |