Յաննիս Ադետոկունբո

Յաննիս Ադետոկունբո
Γιάννης Αντετοκούνμπο

Ակումբ Միլուոքի Բաքս
Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 34
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 6, 1994 (29 տարեկան)
Ծննդավայր Հունաստան Աթենք, Հունաստան
Ազգություն հույն
Հասակ 2,11 մ
Քաշ 109,8 կգ
Դրաֆթի տարի 2013 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 15-րդ
Դրաֆթ ակումբ Միլուոքի Բաքս
Կարիերա սկիզբ 2012
Կարիերայի պատմություն
Հունաստան Ֆիլատլիտիկոս (2012–2013)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միլուոքի Բաքս 2013-այժմ
Մրցանակներ

  • NBA աստղ (2017)
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2014)

Յաննիս Սինա Ուգո Ադետոկունբո (հուն․՝ Γιάννης Σίνα-Ούγκο Αντετοκούνμπο, դեկտեմբերի 6, 1994(1994-12-06), Աթենք, Հունաստան), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, թեթև հարձակվող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոքի Բաքս» ակումբում։ Հասակը կազմում է 2.11 մ, բայց հիմնականում խաղում է, որպես թեթև հարձակվող (այդ հասակի խաղացողների արդյունավետությունն ավելի մեծ է կենտրոնական, ծանր հարձակվող դիրքերում, բայց լինում են նաև բացառություններ), Յաննիսը նույքան արդյունավետ է պաշտպանի դիրքում, գնդակը լավ կառավարելու շնորհիվ։ 2015-16 NBA մրցաշրջանի ժամանակ նա շողում էր, որպես Բաքսի փլեյմեյքեր։ Յաննիսը 2016-17 NBA մրցաշրջանում փայլել է և դարձել NBA-ի պատմության մեջ առաջին խաղացողը, ով ավարտել է մրցաշրջանը լավագույն քսանյակում՝ բոլոր ցուցանիշներով (միավոր, անդրադարձ, փոխանցում, սթիլ և բլոք)։ Ունի Նիգերիական արմատներ։

Վաղ կյանքը և պատանեկությունը

Ադետոկունբոն ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 6-ին Աթենքում։ Երեք տարի առաջ մինչ Յաննիսի ծնունդը իր ծնողները գաղթել են Լագոսից (Նիգերիա) Աթենք (Հունաստան)՝ մենակ թողնելով ավագ որդուն իրենց ծնողների հետ։ Ադետոկունբոն և իր չորս եղբայրներից երեքը ծնվել են Հունաստանում, բայց ավտոմատ կերպով չեն ստացել քաղաքացիություն։ 18 տարի Ադետոկունբոն չի ունեցել քաղաքացիություն։

Ադետոկունբոն մեծացել է Աթենքի «Սեպոլիա» թաղամասում։ Ինչպես Հունաստանի բոլոր ներգաղթյալները, այնպես նրա ծնողները դժվարությամբ են աշխատանք գտնում։ Ադետոկունբոն և իր ավագ եղաբայրը օգնում էին ծնողներին՝ վաճառելով պայուսակներ, ժամացույցներ, ակնոցներ։ 2007 թվականին Յաննիսը սկսեց խաղալ բասկետբոլ, 2009 թվականին Ֆիլաթլիտիկոս ակումբը տեղափոխեց իրեն իրենց երիտասարդական թիմ։

Պրոֆեսիոնալ կարիերան

Ֆիլաթլիտիկոս (2012–2013)

2012 թվականին Ադետոկունբոն միացավ Ֆիլաթլիտիկոս պատանիների հավաքանին և խաղում էր հունական երկրորդ բասկետբոլային լիգայում՝ հունական A2 բասկետբոլային լիգա։

2012 թվականի դեկտեմբերին՝ 18-ը լրանալուց հետո նա պայմանագիր է կնքում իսպանական բասկետբոլային ակումբի հետ, որը ամեն մրցաշրջանից հետո ներառում է NBA տեղափոխվելու ցանկում։ Եվրոպայի գլխավոր ակումբները՝ Բարսելոնան, Էֆեսը հետաքրքրված էին իրենով։ Ունենալով 2013–14 մրցաշրջանի պայմանագիր՝ որոշեց մնալ Ֆիլաթլիտիկոսում և ավարտել 2012–2013 մրցաշրջանը։

2012–2013 մրցաշրջանի ընթացքում Ադետոկունբոի նետման արդյունավետությունը կազմել է 46.4% (երկու-միավորների արդյունավետությունը՝ 62.1%), երեք-միավորների արդյունավետությունը՝ 31.3%, և տուգանային նետման արդյունավետություն՝ 72.0%, երբ միջինում քաղացել է 22.5 րոպե մեկ խաղի ընթացքում։ 26 խաղերի ընթացքում նա միջինում՝ մեկ խաղի ընթացքում վաստակել է 9.5 միավոր, միջինում կատարել է 5.0 անդրադարձ, 1.4 թոխանցում և 1.0 բլոք։ Յաննիսը նաև մարզիչների կողմից ընտրված լավագույն խաղացոն է։ Չնայած նրան, որ ինքը չէր ընտրվել հունական լիգայի բոլոր-աստղերի խաղի մասնակից, մարզիչները իրեն մտցրեցին բոլոր-աստղերի խաղին։

Միլուոքի Բաքս (2013–այժմ)

2013–14 մրցաշրջան

2013 թվականի ապրիլի 28-ին Յաննիսը մասնակցել է NBA դրաֆթին։ Նա դրաֆթում մեծ ջանք դնելով՝ առաջին ռաունդում տասնհինգերորդ ընտրությամբ ընտրվել է Միլուոքի Բաքսի կողմից։ 2013 թվականի հուլիսի 30-ին նա ստորագրեց իր պայմանագիրը։

Ադետոկունբոն իր առաջին NBA մրցաշրջանում 77 խաղալուց հետո միջինում վաստակել է 6.8 միավոր, կատարել է 4.4 անդրադարձ, 1.9 փոխանցում, 0.8 բլոք։ Երկու խաղի ընթացքում նա վաստակել է 20-ից ավելի միավոր և 10-ից ավելի անդրադարձ։ Նա մրցաշրջանը ավարտել է ընդհանուր կատարելով՝ 61 բլոք և գրավել է NBA-ի նորեկների մեջ յոթերորդ տեղը այդ ցուցանիշով։ Յաննիսը մասնակցել NBA ծագող աստղերի մարտահրավերում, որտեղ նա 17 րոպեում վաստակել է 9 միավոր, կատարել է 2 անդրադարձ և 2 փոխանցում։ Մրցաշրջանի վերջում նա ներառվել է NBA 2013–2014 All-Rookie երկրորդ թիմում։

NBA-ի վիճակագրություն

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Կանոնավոր մրցաշրջան

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2013-14 Միլուոքի 77 23 24.6 .414 .347 .683 4.4 1.9 .8 .8 6.8
2014-15 Միլուոքի 81 71 31.4 .491 .159 .741 6.7 2.6 .9 1.0 12.7
2015-16 Միլուոքի 80 79 35.3 .506 .257 .724 7.7 4.3 1.2 1.4 16.9
2016-17 Միլուոքի 80 80 35.6 .522 .272 .770 8.7 5.4 1.6 1.9 22.9
Կարիերայում 318 253 31.8 .497 .277 .740 6.9 3.6 1.1 1.3 14.9
Բոլոր աստղերի խաղում 1 1 23.0 .824 .000 1.000 6.0 1.0 3.0 1.0 30.0

Փլեյ-օֆֆ

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2015 Միլուոքի 6 6 33.5 .366 .000 .739 7.0 2.7 .5 1.5 11.5
2017 Միլուոքի 6 6 40.5 .536 .400 .543 9.5 4.0 2.2 1.7 24.8
Կարիերայում 12 12 37.0 .470 .364 .609 8.3 3.3 1.3 1.6 18.2

Հունական A2 բասկետբոլային լիգա

Մրցաշրջան Թիմ Խ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2012-13 Ֆիլաթլիտիկոս 26 22.5 .464 .313 .720 5.0 1.4 .7 1.0 9.5
Կարիերայում 26 22.5 .464 .313 .720 5.0 1.4 .7 1.0 9.5

Ծանոթագրություններ

  1. http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/3032977/giannis-antetokounmpo
  2. http://espn.go.com/nba/player/splits/_/id/3032977/giannis-antetokounmpo
  3. «Giannis Antetokounmpo». FIBAEurope.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  4. Aschburner, Steve (2016 թ․ մարտի 8). «'Point forward' more than a novelty for Antetokounmpo». NBA.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  5. «Milwaukee Bucks superstar Giannis Antetokounmpo finishes breakout season in league of his own». NBA.com. 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  6. 6,0 6,1 Hein, David (2013 թ․ մարտի 16). «Adetokoubo's whirlwind saga just starting». FIBA.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  7. 7,0 7,1 Hein, David (2013 թ․ հուլիսի 13). «Greek-Nigerian prodigy makes NBA dream come true». FIBA.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  8. «NBA Rookie Wants To Bring Hope To Greece, And To Milwaukee». NPR.com. 2013 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  9. Triantafyllos, Stefanos (2013 թ․ հուլիսի 8). «Heated Debate Around Antetokounmpo's Home Reflects Rift in Birthplace of Democracy». NBA.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  10. Maguire, Ken (2013 թ․ հունիսի 26). «A Hunger for a Better Life May Lead to the N.B.A.». NYTimes.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. «Basket CAI Zaragoza se hace con los derechos de Giannis Adetocunbo». ACB.com (Spanish). 2012 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Giannis Antetokoubo profile». FIBA.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. «Όλα τα αστέρια στο All Star Game». Sports24.gr (Greek). 2013 թ․ մարտի 6. Վերցված է Դեկտեմբոր 31, 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Giannis Adetokunbo (@GAdetokunbo) has...». Twitter. 2013 թ․ ապրիլի 28. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  15. «Bucks Sign First Round Pick Giannis Antetokounmpo». NBA.com. 2013 թ․ հուլիսի 30. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  16. «Bucks sign Neal, Antetokounmpo». NBA.com. 2013 թ․ հուլիսի 30. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  17. Gruman, Andrew (2014 թ․ մայիսի 22). «Bucks' Antetokounmpo named to NBA's All-Rookie second team». FoxSports.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաննիս Ադետոկունբո» հոդվածին։