Գայանա |
---|
|
|
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն և երկիր |
---|
Ներառում է | Բարիմա-Վայնի, Կույունի-Մազարունի, Դեմերարա-Մախաիկա, Արևելյան Բերբիս-Կորենտին, Էսեկիբո Կղզիներ-Արևմտյան Դեմերարա, Մախայկա-Բրբիցե, Պոմերուն-Սուպենաամ, Պոտարո-Սիփարունի, Վերին Դեմերարա-Բերբիչե և Վերին Տակուտու-Վերին Էսեկիբո |
---|
Պետական լեզու | անգլերեն |
---|
Մայրաքաղաք | Ջորջթաուն |
---|
Օրենսդիր մարմին | Ազգային ժողով |
---|
Երկրի ղեկավար | Իրֆաան Ալի |
---|
Կառավարության ղեկավար | Մարկ Ֆիլիպս |
---|
Ազգաբնակչություն | ▼777 859 մարդ (2017) |
---|
Հիմն | Գայանայի սիրելի երկիր, գետերի և հարթավայրերի Երկիր |
---|
Կարգախոս | One People, One Nation, One Destiny, Един народ,една нация, една съдба և South America Undiscovered |
---|
Հիմնադրված է | 1966 թ. |
---|
Արժույթ | Գայանական դոլար |
---|
Կենտրոնական բանկ | Գայանայի բանկ |
---|
Ժամային գոտի | UTC−4 և Ամերիկա / Գայանա |
---|
Հեռախոսային կոդ | +592 |
---|
Ինտերնետ-դոմեն | .gy |
---|
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,714 |
---|
|
parliament.gov.gy(անգլ.) |
Գայանա, պաշտոնապես Գայանայի կոոպերատիվ հանրապետություն, երկիր Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածում։ Այն միակ անգլախոս երկիրն է Հարավային Ամերիկայում և մշակութապես համարվում է Անգլոֆոն-Կարիբյան հատվածի մաս։ Երկիրը համարվում է Կարիբյան համագործակցության հիմնադիր անդամներից մեկը։ Գայանան սահմանակցում է Ատլանտյան Օվկիանոսին հյուսիսց, Բրազիլիային` հարավից և հարավ արևմուտքից, Վենեսուելային արևմուտքից և Սուրինամին արևելքից։ Մոտ 215.000 քառակուսի կիլոմետր տարածքով Գայանան երրորդ ամենափոքր ինքնիշխան պետությունն է Հարավային Ամերիկայի մայրցամաքային գոտում Ուրուգվայից ու Սուրինամից հետո։
Պատմություն
Գայանայի բնիկները եղել են հնդկացի ցեղեր։ Այստեղ հայտնված առաջին եվրոպացիները իսպանացի ծովագնացներ էին (XV դարի վերջ)։ XVI դարի վերջին հոլանդացի առևտրականները Գայանայում հիմնեցին բնակավայրեր, որոնք ավելի ուշ (XVIII դար) ստացան հոլանդական գաղութի ստատուս։ Գայանային տիրելու համար պայքարում էին Մեծ Բրիտանիան, Նիդերլանդիան և Ֆրանսիան։ Ի վերջո Անգլիան տիրացավ այդ բնակավայրերին, որոնք 1831 թվականին միավորվեցին՝ կազմելով Բրիտանական Գվիանա գաղութը։
Վարչական բաժանում
Տես նաև
Ծանոթագրություններ
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գայանա կատեգորիայում։
|
|
---|
| Անկախ պետություններ | | |
---|
| Կախյալ տարածքներ | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 675)։
|